Պակիստանում հարձակում են գործել երկրի վարչապետի գլխավոր խորհրդականի նկատմամբ, նրա հինգ թիկնապահներ զոհվել են: Հաղորդում են, որ հեռակառավարման համակարգով պայթուցիկ սարքը գործել է Սվաթ հովիտում, որտեղով այդ պահին անցնում էր Ամիր Մուքամի ավտոշարասյունը: Ինքը քաղաքական գործիչը չի տուժել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկար ժամանակ Սվաթ հովիտը վերահսկվում էր թալիբների կողմից, 2009թ.-ին նրանց դուրս էին մղել այստեղից պակիստանցի զինվորականները:





























