Ֆրանսիայի նախագահի տիկին Վալերի Տրիերվեյլերը հիվանդանոց է պառկել, որպեսզի բժշկական ստուգում անցնի ու հանգստի պայմաններում լինի: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
«Նա ուրբաթ օրից հիվանդանոցում է»,- հայտարարել է առաջին տիկնոջ ներկայացուցիչը:
Տրիերվեյլերի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ նախագահի կինը պետք է ամենի շուրջ մտածի եւ նոր հետո միայն որոշի, ինչ անել ստեղծված իրավիճկում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսու Օլանդի կնոջը տեղափոխել են հիվանդանոց դերասանուհի Ժյուլի Գայեի հետ իր ամուսնու սիրային կապի մասին սկանդալից հետո:





























