NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը հուղարկավորվելու է Նեգեւ անապատում` անեմոնների բլրին, սեփական ընտանեկան «Շիքմիմ» ագարակում: Սակայն իսրայելցի զինվորականներն անհանգստացած են ագարակի եւ բլրի` Գազայի հատվածի հարեւանությամբ գտնվելու փաստով:  Հրթիռակոծումներից պաշտպանվելու համար  ագարակի հարեւանությամբ տեղակայվելու է «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ, հայտնում են Իսրայելի լրատվամիջոցները:

 Հաղորդվում է նաեւ, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հուղարկավորությանը ներկա գտնվող VIP անձանց անվտանգությունն ապահովելու վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացրել: Այդ  թվում նաեւ ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակության, որը կգլխավորի ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը:

ՑԱԽԱԼ-ը նաեւ դիտարկում է անօդաչու թռչող սարքեր օդ բարձրացնելու հավանականությունը, հայտնում է NEWSru.co.il-ը:

Հունվարի 13-ին Կնեսեթում տեղի կունենա նախկին վարչապետին հրաժեշտ տալու պաշտոնական արարողությունը: 

Գերեզմանոց կգնան 700 մարդ (հարազատներ, ընկերներ, արտասահմանյան կառավարական պատվիրակությունների անդամներ): Մյուսների համար չորս մեծ էկրաններով հարթակ կպատրաստեն, որոնց օգնությամբ կարող են հետեւել արարողությանը: