Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի 39-ամյա բնակիչ Թոմաս Օ’Գորմանը վախճանվել է դանակի բազմաթիվ հարվածներից, որոնք, ինչպես կարծում է ոստիկանությունը, ստացել էր շախմատային խաղի ընթացքում: Հաղորդվում է, որ տղամարդու դիակը նրա տանը հայտնաբերել են հունվարի 12-ի գիշերը: Ամենայն հավանականությամբ՝ սպանության հանգեցրած վեճի պատճառը շախմատիստներից մեկի վիճելի քայլն է եղել, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Sky News-ը: Հանցանքի վայրում ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ Սիցիլիայի Պալերմո քաղաքի բնակչին: Դեպքերի զարգացման ընթացքի մասին հստակ տեղեկություններ չկան: