Ռուսաստանի Պերմ քաղաքի «Նեմո» բարում չկայացած զանգվածային ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Բարի մոտ բոլոր ձերբակալվածներին, որոնք կասկածվում էին զանգվածային ծեծկռտուք սարքելու համար, ոստիկանության բաժիններից ազատ են արձակել:
«Բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել: Ներկայումս քրեական գործ է հարուցվել «ծեծ» հոդվածի հատկանիշներով, քանի որ տուժել են երկու օտարերկրացիներ»,-ասել է Ռուսաստանի ՆԳՆ Պերմի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Արթուր Գայնանովը:
Նա հավելել է, որ տեղեկատվությունը, որն ավելի քան 100 մարդու՝ բարի մոտ հավաքվելու առիթ է դարձել, որպեսզի ծեծկռտուք սկսեն ներգաղթյալների հետ, սադրանք է եղել սոցիալական ցանցերում եւ չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ ըստ այդ տեղեկատվության, իբր ինչ-որ ներգաղթյալ ցանկացել է բռնաբարել Պերմի մի բնակչուհու եւ դաժան ծեծի է ենթարկել աղջկա ընկերոջը:
Հունվարի 12-ին սոցիալական ցանցերում հայտնված այս տեղեկատվության հեղինակները բոլորին կոչ էին արել երեկոյան ժամը 19-ին հավաքվել «Նեմո» բարի մոտ:
Ոստիկանությունը ժամանակին տեղեկացել է այդ հավաքի մասին եւ նրանք ձերբակալել են բարի մոտ հավաքված անձանց՝ նախքան նրանք կկարողանային անկարգություններ սկսել: Միայն ծեծի են ենթարկվել երկու ներգաղթյալներ:
Հայկական սրճարանում կատարված սպանության պատճառով Արզամասում ավերածություններ են սկսվել
15 հայ ընտանիքներ լքել են Արզամասը, քաղաքի հայկական բիզնեսը փակ է. քաղաքապետ





























