Ավստրալիական Դարվին քաղաքի հիվանդանոց է դիմել մի տղամարդ, ով բողոքել է սարսափելի զգացողություններից, որոնք իրեն հոգեկան խանգարման են հասցնում: Պարզվել է պատճառը մեծ խավարասերն է, որը հայտնվել է նրա ականջում:
Ինչպես հաղորդում են, Հենդրիք Հելմերը (Hendrik Helmer) վաղ առավոտյան արթնացել է ականջի սուր ցավից: Շուտով լսողական ուղիներում շարժում է զգացել ու հասկացել է, որ ներսում կենդանի էակ կա, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով The Huffington Post-ին:
«Ինձ մնում էր միայն հուսալ, որ դա թունավոր սարդ չէ, որն ամեն պահի կարող է խայթել»,- տեղական ռադիոկայանի լրագրողին քիչ ուշ պատմել է ավստրալիացին:
Սկզբում տղամարդը փորձել է չհրահրել կենդանուն, սակայն անտանելի ցավը մոռացնել է տվել զգուշությունն ու նա փորձել է ամեն կերպ ազատվել օտար մարմնից. Փորձել է դուրս հանել փոշեկուլի օգնությամբ, ականջը ջրով լվանալու միջոցով:
Ի վերջո Հելմերը հանձնվել է ու դիմել բժիշկների օգնությանը:
«10 րոպե տեւողությամբ գործողությունից հետո բժիշկները հայտնեցին, որ ականջում խավարասեր է եղել, որի չափը զարմացրել է իրենց, քանի որ նախկինում երբեք նման մեծ չափի միջատ ականջներից չեն հանել»,- դուրս բերված խավարասերին ցուցադրելով պատմել է ավստրալացին:





























