Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի 39-ամյա բնակիչ Թոմաս Օ’Գորմանը վախճանվել է դանակի բազմաթիվ հարվածներից, որոնք, ինչպես կարծում է ոստիկանությունը, ստացել էր շախմատային խաղի ընթացքում:

Իռլանդական մայրաքաղաքի ոստիկանությունը հետաքննում է կրոնական գործչի դաժան սպանության դեպքը, որին դանակահարել է շախմատային խաղի իր մրցակիցը: Հերթական քայլից հետ չարագործը դանակով կտրել է երկրորդ խաղացողի կոկորդը, հետո կերել է նրա ներքին օրգաններից մեկի մի մասը, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Irish Mirror-ին:

Հանցագործությունը, որը նման էր ծիսական բնույթ ունեցողի, իրագործվել է հունվարի 12-ին, երբ 39-ամյա կաթոլիկ Թոմ Օ՛ Գորմանը հյուր է հրավիրել է Իտալիայի 34-ամյա քաղաքացու՝ ծագումով սիցիլիական Պալերմո քաղաքից: Տղամարդիկ սկսել են շախմատ խաղալ, որի ընթացքում վեճ է սկսվել: Այն ժամանակ օտարերկրացին վերցրել է մարզաքարն ու սկսել է ծեծել մրցակցին: Հետո իտալացին զինվել է դանակով ու ավարտին հասցրել հաշվեհարդարը՝ շախմատիստին հասցնելով դանակի բազմաթիվ հարվածներ:

Չարագործը պատռել է Օ՛Գորմանի կրծքավանդակն ու կերել ներքին օրգանները: Հանիբալիզմի մեջ մեղադրվողը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ կերելէ  Թոմի սիրտը: Սակայն դատափորձաքննությունը ցույց է տվել, որ սպանվածի մեկ թոքն էր բացակայում:

Հաղորդում են, որ Թոմը 10 տարվա ընթացքում ծառայել է իր տան հարեւանությամբ գտնվող վանքում: Տեղի քահանայի խոսքով՝ Օ՛գորմանը հիանալի ու աստվածավախ ջենթլմեն: Նա նաեւ բարեկիրթ էր, ստացել էր երկու բարձրագույն կրթություն:

Այս պահին կասկածյալը ձերբակալված է եւ ցուցմունք է տալիս:

Շախմատի սիրահարին սպանել են սխալ քայլի համար