Իսրայելի օդուժը հարձակում է գործել Գազայի հատվածի վրա՝ ի պատասխան երկու հրթիռների, որոնք արձակել են Գազայի հատվածի գրոհայինները՝ այնտեղ, որտեղ մինչ այդ ավարտվել էր Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի թաղման արարողությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկու կողմերի օդային հարվածներից տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնին հուղարկավորել են Նեգեւ անապատում, անեմոնների բլրի վրա՝  ընտանեկան ֆերմայում, կնոջ կողքին:

Արիել Շարոնի թաղումը կպաշտպանի «Երկաթյա գմբեթը»