Ամերիկյան Ուելսի Չեփել քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) կինոթատրոնում 43-ամյա տղամարդը հրաձգության զոհ է դարձել: Ավելի վաղ հաղորդվում էր երկու տոիժածի մասին:
Կինոթատրոնում տղամարդը կնոջ հետ դիտելիս է եղել «Ողջ մնացածը» ֆիլմը: Ամուսիններից մեկը՝ Չադ Ուլսոնը, SMS է գրել բջջային հեռախոսով, ինչը առաջացրել է կինոթատրոնի մեկ այլ այցելուի՝ 71-ամյա պաշտոնաթող սպայի, զայրույթը, հաղորդում է CNN-ը:
Նրանց միջեւ վեճ է ծագել, որի հետեւանքով անհայտ անձը կրակ է բացել:
Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է: Սպանված տղամարդու վիրավոր կինը տեղափոխվել է հիվանդանոց:





























