Թուրքիայի Աղրը նահանգում շտապօգնության մեքենայի մեջ հայտնաբերվել է 44 հազար տուփ մաքսանենգ ծխախոտ։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Աղրը նահանգում ժանդարմերիայի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են դեպի Բայազետ շարժվող շտապօգնության մեքենան, որը չի ենթարկվել պահանջին եւ շարունակել է ճանապարհը։ Ժանդարմերիան սկսել է հետապնդել շտապօգնության մեքենային, որի վարորդը ճանապարհին կորցրել է կառավարումը եւ վթարվել։

Դեպքի վայր հասած իրավապահները շտապօգնության մեքենայի միջից հայտնաբերել են 44 հազար տուփ մաքսանենգ ծխախոտ։