Թուրքիայում «մեծ կաշառք» սկանդալային գործողությունից հետո իշխող կուսակցությունից դուրս եկած 6 պատգամավորին հետեւելու են եւս 15-ը։ Այս մասին պնդում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում շշուկներ են պտտվում, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 15 պատգամավոր պատրաստվում են հունվարի 16-ին հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին։

Նշվում է, թե այս մասին տեղեկացել է նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ տարբեր վստահելի մարդկանց միջոցով փորձում է համոզել պատգամավորներին չգնալ այդ քայլին։

Հիշեցնենք, որ «մեծ կաշառք» գործողությունից հետո Էրդողանի գլխավորած կուսակցությունից դուրս եկան կուսակցության հիմնադիրներից Իդրիս Նաիմ Շահինը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացած մշակույթի եւ եւ տուրիզմի նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, Հաքան Շուքուրը եւ եւս 3 պատգամավոր։