Այս տարվա հունվարին Երեւանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22, N 51 հասցեում կբացվի Յունիբանկի նոր մասնաճյուղ: «Աճառյան» մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում:
Յունիբանկը հետեւողականորեն շարունակում է բարձրացնել բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով:
Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ բանկը Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:





























