ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ Բեռնում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Շվեյցարիայի նախագահության եւ Մինսկի խմբի միջեւ համագործակցության հարցը: Դիդյե Բուրկհալթերը երախտագիտություն է հայտնեկ միջնորդական ջանքերի համար:
Համանախագահներն ու Կասպշիկը նաեւ հանդիպել են Շվեյցարիայի պետքարտուղար Իվո Ռոսեի հետ:





























