Ղրղըզա-տաջիկական սահմանին, որտեղ վերջերս բախումներ էին եղել երկու երկրների զինծառայողների միջեւ, իրավիճակը կարգավորվել է : Այդ մասին ասվում է Ղրղըզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:

Այսօր հեռախոսազրույց է կայացել երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների միջեւ: Ղրղըզական կողմը բարձրացրել է պետական սահմանին ստեղծված իրավիճակի հարցը եւ հայտարարել խնդիրները բացառապես բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտության մասին:

Տաջիկստանի ազգային անվտանգության պետկոմիտեի սահմանապահ զորքերի հրամանատար Ռաջաբալի ռահմոնալին պատրաստակամություն է հայտնել իրավիճակը հարթել դիվանագիտական եղանակով:

Նշենք, որ սահմանին իրավիճակը թեժացել էր հունվարի 11-ին: Բախման հետեւանքով վիրավորվել էր 6 ղրղըզ եւ 2 տաջիկ զինվոր: