Առնվազն երկու երեխա է վիրավորվել ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով բժիշկներին:

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ տուժածի մասին: Երեխաներին տեղափոխել են տեղական հիվանդանոց: Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, դպրոցականներից մեկը 14 տարեկան է:

Ռոզուելլ քաղաքի Բերրենդո միջնակարգ դպրոցում հրաձգության կասկածյալը ձերբակալվել է: Աշակերտներին տեղափոխում են մերձակա առեւտրի կենտրոն, որտեղից նրանց կարող են վերցնել ծնողները: