Ալժիրի 76-ամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան տեղափոխվել է Փարիզի «Վալ դե Գրաս» հոսպիտալ:
Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե Բուտեֆլիկան պլանավորված ստուգում է անցնում եւ հիվանդանոցում մնկա մինչեւ հունվարի 17-ը:
Նախագահը ապրիլի վերջին միկրոինսուլտ էր տարել: Ֆրանսիայում բուժվելուց հետո նա հայրենիք էր վերադարձել, սակայն այդպես էլ հանրության առջեւ չէր երեւացել: Գրասենյակի պնդմամբ, Բուտեֆլիկայի առոջղական վիճակը աստիճանաբար լավանում է, հաղորդումէ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























