Ավստրիայում կոռուպցիոն սկանդալի կիզակետում է Ադրբեջանի Ազգային բանկի ղեկավար Էլման Ռուստամովը:

Ինչպես ավստրիական լրատվամիջոցներն են հաղորդում, փետրվարի 17-ին Վիեննայի դատարանը կդիտարկի բազմամիլիոնանոց կաշառքների վերաբերյալ գործը: Մինչ այս Ադրբեջանի ԿԲ –ն դեռեւս ոչ մի անգամ չի մեկնաբանել այս կոռուպցիոն սկանդալը, մինչդեռ արեւմտյան մամուլը բազմիցս է մեկնաբանել այն՝ հիշատակելով Ռուստամովի անունը:

Սպասվում է, որ դատավարության ընթացքում կբացահայտվեն մանրամասներ, թե ինչպես է Ադրբեջանի ԿԲ-ին կաշառք տրվել՝ տասյակ միլիոնների հասնող:Կասկածյալները պետք է հրապարակեն ադրբեջանցի պաշտոնյաներին գումարը փոխանցելու մեխանիզմները:

Ավստրիական դատախազության հետաքննության համաձայն՝ Ավստրիայի ԿԲ  63-ամյա ղեկավարի տեղեկալ Վոլֆգանգ Դուչատզեկը պատասխանատու է ենթադրյալ հանցագործության համար: