«Ալֆա Բանկը» սխալմամբ Չելյաբինսկի բնակիչ Տիմուր Ֆատկուլինի հաշվին է փոխանցել 10 տրլն ռուբլի (մոտ 229,5 մլրդ դոլար):

Երիտասարդը շատ է զարմացել, բայց չի ծախսել այդ հսկայական գումարը եւ ստեղծված իրավիճակի մասին հաղորդել է բանկի ղեկավարությանը:

«Աչքերս 5 ռուբլիանոցների նման էին դարձել: Հենց նոր զանգահարեցի բանկ, նրանք դեռ ինչ-որ բան են որոշում եւ մեկնաբանությունների հարցում չեն շտապում»,-ասել է Ֆատկուլինը:

Հաղորդվում է, որ ներկայումս երիտասարդի հաշվեհամարը փակել են, եւ նա չի կարող որեւէ գործարք կատարել իր դրամական միջոցներով, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ZNAK.com-ը: