Չինաստանում մետաղական ձողը խրվել է շինարարի բերանը, հասել մինչև մեջքը, բայց նա հրաշքով ողջ է մնացել։

Mirror-ը տեղեկացնում է, որ շինհրապարակում աշխատող պրն. Կանի խոսքով՝ ինքն աղմուկ է լսել և երբ վերև է նայել՝ ձողն ընկել է ուղիղ իր վրա ու խրվել բերանի մեջ:

Ռենտգենային հետազոտության նկարում երևում է` որքան խորն է ձողը խրվել նրա մարմնում:

Բժիշկները նշել են, որ ձողն անցել է տուժածի կոկորդի շնչերակի մոտով, որը վնասվելու դեպքում նա կմահանար:

Ձողը հեռացնելու համար բժիշկները 4 ժամ տևողությամբ վիրահատություն են կատարել:  Կանն այժմ ապաքինվում է: