Լոնդոնում, հունվարի 1-ի գիշերը, չարագործները «Գոլդեն Գրին» դիկիզարանից փորձել են գողանալ Զիգմունդ Ֆրեյդի աճյունը:
Հաղորդվում է, որ գողության անհաջող փորձի հետեւանքով լեգենդար հոգեվերլուծաբանի աճյունի սափորը կոտրել են:
Հունական սափորը, որում եղել է Ֆրեյդի եւ նրա կնոջ՝ Մարթայի, աճյունները, պատրաստվել է 2300 տարի առաջ: Սքոթլանդ Յարդի վարկածով՝ չարագործներին, հավանական է, գրավել է հենց հունական թանկարժեք սափորը, ինչպես նաեւ նրա յուրահատուկ պարունակությունը:
Միջադեպից հետո դիակիզարանի ղեկավարությունը հայտարարել է, որ Ֆրեյդի եւ նրա կնոջ աճյունները տեղափոխվել են անվտանգ վայր, հաղորդում է «Արգումենտին»՝ վկայակոչելով Associated Press-ը:





























