Վլադիվաստոկում տեղի բնակիչը ոստիկաններին է հանձնել իր կողմից սպանված մոր մարմինը, որը տան պատշգամբում թաքցրել է 2010-ի հունիսից: Կինը այդքան ժամանակ համարվել է անհետ կորած: Ի վերջո, 23-ամյա որդին խոստովանել է, որ սպանել է մորը եւ ցույց է տվել վայրը, որտեղ թաքցրել է նրա մարմինը: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Պրիմորյեի վարչության ղեկավարի օգնական Ավրորա Ռիմսկայան:
Քննիչների տվյալներով՝ 2010-ի հունիսի 2-ին մայրն ու որդին վիճել են, որն ավարտվել է սպանությամբ: Երիտասարդը պարանով խեղդել է մորը, իսկ մարմինը թաքցրել պատշգամբում: Դրանից հետո երիտասարդը շարունակել է ապրել այդ բնակարանում:





























