ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունն, այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Բելգիայում Շվեյցարիայի մշտական եւ լիազոր դեսպան Բենեդիկտ Դը Սերժային եւ խնդրել Շվեյցարիայի կառավարությանը փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեկտեմբերի 17-ի Փերինչեք – Շվեյցարիա վճռի դեմ իրենց բողոքը: Հիշեցնենք, որ այդ վճռով ՄԻԵԴ-ը դատապարտում է Շվեյցարիային՝ Փերինչեքի խոսքի ազատությունը կաշկանդելու համար եւ խնդրահարույց դարձնում Հայոց ցեղասպանության իրողությունը:
Բելգիայի Հայ Դատի հանձնախումբը, դեսպան Դը Սերժայի Փերինչեք – Շվեյցարիա դատավարության հիմնական կետերը եւ ներկայացրել է վճռի հիմնավորումները, որոնցով բողոքարկվում է Շվեյցարիայի դաշնային դատարանի Դողու Փերինչեքի գործով վճիռը։
Դեսպանն իր հարցադրումներով, տեղյակ է պահվել հարցի ընդհանուր հանգամանքներին, եւ հայության դիրքորոշումներին ու Շվեյցարիայի կողմից որոշման դեմ բողոքարկման անհրաժեշտության մասին։ Նաեւ ներկայացվել է Փերինչեքի նախամտածված մարտահրավերը Շվեյցարիայի դեմ, Ցեղասպանության մերժման քրեականացման օրէնքի նկատմամբ։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, նման վճիռը, որ իրավականորեն առաջինն է, որ Ցեղասպանության ժխտումը ստորադասում է խոսքի ազատության իրավունքին, շատ անգամ հակասական եւ անհիմն բացատրություններով, Եվրոպայի մեջ ճամփա է բացում հակահայ դրսեւորումների, ինչպես նաեւ հզորացնում է թուրք ծայրահեղ շարժումները, խեղդելով արդարության կոչերը եւ հաշտության հիմնական սկզբունքը։
Հայ Դատի հանձնախումբն իր պատրաստակամությունն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին ամեն կերպով աջակցություն ցուցաբերել, որ բողոքարկումը ստանա պաշտոնական ընթացք։ Շվեյցարիան պետք է բողոքարկի վերոնշյալ վճիռը, ելնելով իր ժողովրդավարության եւ արդարության սկզբունքներից, առիթ տալով, որ հայ ժողովրդի դեմ առնված այս ապակողմնորոշիչ վճիռը իր ճիշտ ուղին գտնի, նաեւ Շվեյցարիան տեր կանգնի իր քրեական օրենքների դեմ խախտման պարագաներին, երկրի օրենքները, ըստ իրենց նախատեսության գործադրելու իրավունքի:
Հանդիպման ավարտին, հանձնախումբը նշել է, որ դեսպանին տեղյակ կպահի այս հարցի առաջընթացի մասին, հույս հայտնելով, որ Շվեյցարիան կբողոքարկի վճիռը։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի կողմից Ցեղասպանության ժխտումը դիտարկել էր խոսքի ազատության համատեքստում։
Ավելի վաղ, շվեցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել է Դողու Փերինչեքին։





























