Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը դեմ է արտահայտվել Միացյալ թագավորության կազմից Շոտլանդիայի հնարավոր դուրս գալու վերաբերյալ՝ մեկնաբանելով քայլի տնտեսական անարդյունավետությամբ: Այդ մասին նշվում է հունվարի 15-ին արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
«Այս տարին, երբ Շոտլանդիան անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացնի, որոշիչ կդառնա տարածաշրջանի բոլոր բնակիչների համար: Նախքան որեւէ որոշում կընդունվի, ցանկանում են հայտարարել, որ անձամբ ես Միացյալ Թագավորությունն իր ներկայիս տեսքով ավելի անվտանգ, ուժեղ ու տնտեսապես արդյունավետ կառույց եմ համարում: Միասին մենք ավելի լավ արդյունքների կհասնենք, կան առանձին»,- համարում է Հեյգը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անկախության հանրաքվեն կանցկացվի ընթացիկ տարվա հունվարի 18-ին: Հասարակական կարծիքի վերջին հարցումները վկայում են, որ Շոտլանդիայի բնակչության 60 տոկոսը կողմ է Միացյալ Թագավորության կազմում մնալուն:





























