Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում, վերջին երկու շաբաթների ընթացքում, մարդակեր վագրուհին հոշոտել է 7 մարդու: Գյուղերի հազարավոր բնակիչներ վխենում են դուրս գալ իրենց տներից, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Առաջին հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, երբ մարդակեր վագրուհին հոշոտել էր 65-ամյա տղամարդուն: Գազանի վերջին զոհը մի կին է եղել, որի մարմինը հայտնաբերվել է հունվարի 14-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ վագրուհին շրջում է մոտ 130 կմ տրամագծով: Հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել Մորադաբադի շրջանում:
Ենթադրաբար, կենդանին Ուտար-Պրադեշ նահանգ է եկել Ուտարակհանդ նահանգի Ջիմ Քորբեթ արգելոցից:
Իշխանությունները որս են սկսել, վարձել են երեք որսորդների: Այդուհանդերձ, սարսափի մատնված գյուղացիները վախենում են փողոց դուրս գալ:





























