2013-ին Ադրբեջանում ականների վրա պայթել է 13 մարդ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ականների դեմ ադրբեջանական ընկերության» հանրային ընկերակցության տնօրեն Հաֆիզ Սաֆիխանովի խոսքով՝  արձանագրվել է 10 միջադեպ:

Այդ միջադեպերի արդյունքում զոհվել է 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 9 մարդ, որոնցից 4-ը եւս քաղաքացիական անձինք են եղել:

2013-ին ականների պայթյունների հետ կապված միջադեպերը տեղի են ունեցել Ղազախի, Տերտերի, Թովուզի, Աբշերոնի շրջաններում եւ Բաքու քաղաքում:

Փաստացի, ադրբեջանական կողմը անուղղակիորեն խոստովանել է, որ Հայաստանի հետ սահմանին սադրիչ գործողությունների է դիմել: 9 վիրավորներից միայն 4-ն են քաղաքացիական անձինք:

Հարց է առաջանում, թե ինչ են արել զինվորականները ականապատված տարածքներում: Ամենայն հավանականությամբ, այդ դեպքերում խոսքը ձախողված դիվերսիաների մասին է: