Հայաստանի հանրային խորհուրդը կմասնակցի լեռնահանքային արդյունաբերական ընկերությունների միջեւ «Արդյունավետություն ու պատասխանատվություն-2013» մրցույթի կազմակերպմանը: Հիմնական կազմակերպիչը կլինի «Ազգային վստահություն» խորհուրդը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ֆինասնաբյուջետային հարցերով հանրային խորհրդի հանձնաժողովի փորձագետ Գարիկ Բաբուրյանը, մրցույթի նպատակն է խթանել լեռնահանքային ընկերություններին՝ բարձրացնելու շրջական միջավայրի ու մարդու առողջության պաշտպանության ուղղությամբ միջոցառումները:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի վերջին Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնում:





























