Գերմանիայում Բալթիկ ծովի ափին զբոսնող 67-ամյա թոշակառուն դեղին քար է գտել:

Կարծելով, թե սաթ է, տղամարդը քարը դրել է գրպանը եւ շարունակել իր ճանապարհը: Հանկարծ քարը բոցավառվել է: Ծերունու բախտը բերել է. մոտակայքում ձկնորս է եղել, որը նկատել է կատարվածը եւ շտապօգնություն կանչել:

Պարզվել է,  տղամարդու մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ֆոսֆոր էր հայտնվել:

Թոշակառուն լուրջ այրվածքներ է ստացել եւ այժմ հիվանդանոցում է: Ներկայումս ոստիկանությունը ստուգում է այն ափը, որտեղ հայտնաբերվել էր ֆոսֆորը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով The Local-ը:

Դեղին ֆոսֆորը թունավոր դյուրավառ բյուրեղյա նյութ է, հեշտ է բռնկվում օդում, ընդ որում՝ այն գրեթե անհնար է ջրով հանգցնել: