Ռուսաստանի Պերմ քաղաքում դաշնային պետական հաստատություններից մեկի 36-ամյա աշխատակից է ձերբակալվել, ով մեղադրվում է մանկապղծության մեջ:

Քննության տվյալներով, տղամարդը սոցցանցերից մեկում ծանոթացել է 13-ամյա աղջնակի հետ: 2013թ. հունիսից մինչեւ դկետեմբեր նա իր բնակարանում բազմիցս սեռական կապի մեջ է մտել աղջկա հետ, հաղորդում է «Vesti.ru»՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Ներկայումս քննչական գործողություններ են ընթանում՝ պարզելու դեպքի հանգամանքները, հարուցվել է քրգործ: