Կոսովոյում գնդակահարել են տեղական քաղաքական գործչի՝ ազգությամբ սերբի: Կոսովոյի իշխանություններն այդ սպանությունը գնահատել են որպես Պրիշտինայի եւ Բելգրադի հարաբերությունների կարգավորումը խափանելու փորձ:
Կոսովսկա-Միտրովիցայի քաղաքային խորհրդի պատգամավոր Դիմիտրիե Յանիկեւիչը գնդակահարվել էր ինքնաձիգից, իր տան մուտքի մոտ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Առայժմ կասկածյալների շրջանակի մասին չի հաղորդվում:
35-ամյա Յանիկեւիչը 2013թ. նոյեմբերին առաջադրվել էր քաղաքապետի պաշտոնում, սակայն չէր հաղթել: Նրա դեմ արդեն մի քանի մահափորձ կատարվել էր, նրա մեքենայի տակ մի քանի ռումբ էին դրել:
Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յահյագան սպանությունը գնահատել է բանակցությունները խափանելու փորձ:





























