Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի այցը վկայեց, որ Վրաստանին աջակցում են ԱՄՆ բոլոր քաղաքական ուժերը: Այդ մասին ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

«Դրանք աննախադեպ հանդիպումներ էին: Վրաստանին աջակցում են ոչ միայն ԱՄՆ իշխանությունները, այլեւ հանրությունը: „Գրուզիա Online“-ը հաղորդում է, որ այդ դիրքորոշումն ընդգծվել է Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպումներում»,- ասել է Մանջգալաձեն:

Նրա խոսքով, դեռ հայտնի չէ, թե որքան կձգվի Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ: Նախագահի մամուլի ծառայության տվյալներով, այցը կընդհատվի մեկ օրով, երբ Սահակաշվիլին կմեկնի Վարշավա՝ Լեխ Կաչինսկու հուղարկավորությանը, ապա կրկին կվերադառնա ԱՄՆ եւ կշարունակի այցը: