Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանում ոստիկանական մեքենան շրջվել է: Պատահարի արդյունքում երկու ոստիկան զոհվել են, երկուսը` ծանր վիրավորվել:
Թուրքական Haverciniz-ի փոխանցմամբ` Վանի նահանգային ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների մեքենան, չկարողանալով հաղթահարել ոլորանը, շրջվել է, որի արդյուքնում երկու ոստիկան զոհվել են, իսկ երկու ծանր վիրավոր ոստիկանների ուղղաթիռով տեղափոխել են Վանի հիվանդանոց:




























