Առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում կառավարությունում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մոտ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվելու է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ում փոխարեն մտադիր են նշանակել Սերգեյ Ավետիսյանին:
Վերջինս նախկինում զբաղեցնում էր Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նա զբաղեցրած պատոնից ազատվեց կառավարության նախորդ նիստում:




























