Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, տարածաշրջանում համակողմանի համագործակցությունը բացառվում է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում 2010թ.. ավելի ժողովրդավար, ավելի թափանցիկ» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում, հաղորդում է ԱզերԹաջը:
Նա տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների վերաբերյալ:
Խոսելով Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասին` Ալիեւը մատնանշել է Ադրբեջանի պատրաստակամությունը եվրոպական կառույցների հետ երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցության ուղղությամբ:
Եվրախորհրդարանի անդամ, տարածաշրջանային զարգացման հանձնաժողովի փոխնախագահ, Հարավային Կովկասի երկրների հետ արտաքին կապերի համազեկուցող, Եվրոնեսթի պատվիրակության անդամ Եվգենի Կիրիլովն իր հերթին նկատել է, որ Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:




























