Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 29 տոկոսով: Հիշեցնենք, որ անցած տարի առաջին անգամ խախտվեց արտաքին առեւտրաշրջանառության անշեղ աճը, նախորդ տարվա համեմատ կրճատվելով 27 տոկոսով: Դրա հետեւանքով՝ ներմուծման կշիռը ընդհանուր շրջանառության մեջ աճեց՝ կազմելով 82,6 տոկոս:
Այս տարվա սկզբին ցուցանիշը դրական փոփոխության է ենթարկվել եւ կազմել է 80,4 տոկոս: Ուշագրավ է, որ այս տարվա հունվար-մարտին արտահանումը զարգացել է բավական կտրուկ՝ նախորդ տարվա 23,1 տոկոսի դիմաց 30,9 տոկոս: Կարելի է ենթադրել, որ նշված փոփոխությունները կապված են լեռնահանքային արդյունաբերության զարգացման եւ միջազգային շուկայում բարենպաստ իրավիճակի հետ:




























