Ապրիլի 25-ին Կալիֆորնիայում Հայկական երիտասարդական ֆեդերացիան Հայոց ցեղասպանության մասին մարդկանց իրազեկելու նպատակով հեծանվային մարաթոն կանցկացնի։ Սա Ցեղասպանության ժխտման դեմ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող հեծանվային մարաթոնն է, որին մասնակցում է 250 մարդ՝ ողջ Կալիֆորնիայից։

Հեծանվային մարաթոնը նախատեսված է սկսել տեղի ժամանակով 13։30-ին։

«Հեծանվային մարաթոն Ցեղասպանության ժխտման դեմ» կոմիտեի նախագահ Պալիկ Դեմիրճյանը նշել է, որ այս հարցով «ԱՄՆ պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերի»։