Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա նախօրեին Հայաստանում ռուսական ռազմակայանը դռները բացել է վետերանների եւ դպրոցականների, ինչպես նաւ հյուրերի համար (ֆոտոռեպորտաժ)։
Բաց դռների օրը՝ փետրվարի 22-ին, հյուրերի թվում եղել են Գյումրիի ռուսական դպրոցի հարյուրավոր աշակերտներ, մանկատան սաներ, ինչպես նաեւ ՌԴ ԱԴԾ-ի Գյումրիի սահմանապահ ջոկատի մանկապարտեզ հաճախող երեխաներ։
Հատուկ հյուրերն էին Հայրենական մեծ պատերազմի վետերանները։
Պաշտոնական հյուրերի շարքում էին Հայաստանում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը, Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռոբոցը, Կազակների միջազգային միության ներկայացուցիչներ։
Հյուրերին ներկայացվել է սպառազինությունում ընդգրկված տեխնիկան։ Ցավոք, նախատեսված ավիաշոուն տեխնիկական պատճառներով չի կայացել։
Դիմելով տոնական միջոցառման մասնակիցներին՝ Միքայել Գրիգորյանը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի շնորհավորանքները։
Տոնի հյուրերի համար համերգ էին պատրաստել Գյումրիի սպայի տան աշխատակիցները եւ Շիրակի մարզի գեղարվեստական խմբերը: Մինչ համերգն սկսվելը՝ տեղի է ունեցել պարգեւատրման եւ կոչումների հանձնման արարողություն:
Տոնակատարությունը եզրափակվել է հյուրերին զինվորական շիլա հյուրասիրելով:




























