Ապրիլի 20-ին, ժամը 17.31-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքը երեխա է ընկել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, ժամը 17.33-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, ջրանցքն է ընկել Հայաստան հյուր եկած ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինան: Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փակվել են ջրարգելակները, ջրի ներհոսքը դեպի ջրանցք կասեցվել է:

Մինչեւ ժամը 21.13-ն իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Ապրիլի 21-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են: Տեղեկատվությունը հաղորդվել է նաեւ ՀՀ ԱԳՆ: