Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին Երեւանում կկայանա 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված ջահերով երթը: Ավանդական դարձած երթը սկիզբ կառնի Մատենադարանի մոտից եւ կավարտվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց երթը կազմակերպող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ջահերով երթն ուղղված է միջազգային հանրությանն ապացուցելու, որ հայ ժողովուրդը միասնական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: