Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յու. Հովհաննիսյանին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՄՀՄԻ-ի միջեւ համագործակցության զարգացման հարցեր, ինչպես նաեւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հետ իրականացվող ծրագրեր։

Ակադեմիկոսը բարձր է գնահատել Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ու Երեւանի պետական համալսարանի միջեւ ծավալված գիտական համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ Դուբնայի հետ համա-գործակցության նոր փուլ է սկսվել, որը նախատեսում է Ազգային գիտական լաբորատորիայի ստեղծում՝ ԵրՖԻ-ի հիման վրա։