Թատրոնի եւ կինոյի լեգենդար դերասան Վալենտին Գաֆտին ապրիլի 23-ի կեսօրին շտապ տեղափոխել են հիվանդանոց:

74-ամյա դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է կեսօրին մոտ: Դերասանը բողոքում էր սրտխառնոցից, որովայնի շրջանում ցավերից:

Բժիշկները պարզել են, որ դերասանի մոտ ստամոքսի խոցի պատճառով լուրջ խնդիրներ են ծագել: Նրան տեղափոխել են վիրահատական բաժանմունք, հաղորդում է Life News-ը: