NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Ջոն Քենեդու անվան պետական կառավարմանն Հարվարդի ինստիտուտում դիվանագիտության եւ միջազգային քաղաքականության պրոֆեսոր Նիկոլաս Բերնսի հոդվածը, որը հրապարակվել է «The Boston Globe»-ում:

Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժման առաջին գործողությունը մոտենում է ավարտին. այս շաբաթվա վերջին Ղրիմում կեղծ հանրաքվե կանցկացվի մայր Ռուսաստանին միանալու կապակցությամբ: Ի՞նչ սովորեցինք մենք այս ընթացքում:

Պուտինի ռազմավարությունը պարզ է: Նա Մոսկվայի շուրջ գտնվող ուղեծրի վրա ստեղծում է բուֆերային պետությունների խումբ: Հենց յադ պատճառով 2008թ.-ին ներխուժեց Վրաստան, որպեսզի նրա տարածքից դուրս բերի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, որոնք շարունակում են մնալ Ռուսաստանի կազմում: Նա ճնշում է գործադրում Հայաստանի, Մոլդովայի, այժմ նաեւ Ուկրաինայի վրա Եվրոպական Միության հետ հարաբարերությունների մասին անգամ չմտածելու համար: Ամենայն հավանականությամբ նա անեքսիայի կենթարկի Ղրիմը:

Եվրոպան եւ Ամերիկան տարանջատ են: Դա ես տեսա Նիդերլանդներում անցյալ շաբաթ: Եթե ԱՄՆ-ը եւ Արեւելյան Եվրոպան կողմ են խիստ պատժամիջոցներին, պարզ չէ, կհամաձայնեն դրա հետ գերմանացիները, հոլանդացիներն, իտալացիներն ու նույնիսկ բրիտանացիները: Պուտինը կորղ է խլել Ղրիմը, քանի որ Եվրոպան կախված է ռուսական բնական գազից:

Եվրոպայում վերսկսվել է «դեմոկրատական աշխարհի» համար պայքարը: Ջորջ Բուշ Ավագի խոսքով՝ հենց այդ ենք մենք շահել կոմունիզմի փլուզմամբ: Ամերիկացիները երկու համաշխարհային պատերազմ մղեցին, սառ պատերազմ վարեցին, քանի որ Եվրոպան քմահաճ էր եւ դաժան: 1989-1991թթ. հեղափոխությունները միավորեցին մայրցամաքը: Հենց այդ պատճառով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Եվրոպայում վերսկսում է մեծ պայքարը հանուն խաղաղության եւ ազատության, որը կավարտվի միայն այն ժամանակ, երբ ասպարեզից հեռանա խորհրդային մարդկանց պուտինյան սերունդը:

Արդյո՞ք երկու մեծ տերությունների միջեւ խաղաղությունը վտանգված է:  Երբ Օբաման Հաագայում մասնակցի միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին, նա պետք է այցելի Էնդրյու Քարնեգի Խաղաղության պալատ, որը կառուցվել է 1913թ.-ին գլոբալ հարցերի խաղաղ կարգավորման համար: Այժմ այն Միջազգային դատարանի եւ Միջնորդական դատարնի մշտական պալատի տունն է դարձել: Պուտինը կարող էր Ղրիմի հանդեպ իր ձգտումները հետաձգել, սակայն դրա փոխարեն նա ընտրեց պատերազմը: Խաղաղության պալատի հիմնադիրներից Նիկոլայն II-ը ներքաշվեց պատերազմի մեջ, որը կործանեց իր կայսրությունն ու իշխանությունը: Օբաման կարող է Ռուսական կայսրությունը վերականգնել ցանկացող Պուտինին առաջարկել հիշել պատմության այդ դասը: Մեկ դար անց Քարնեգիի խաղաղության կոչը դեռ արձագանքում է: Այդ խաղաղությանը սպառնում է Պուտինը՝ Եվրոպայում տարածքների իր անշրջահայաց զավթմամբ: