Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում՝ զորամասերում, բանակային դիրքերում և ամրացված շրջաններում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բոլորին լավ օր եմ մաղթում»,- գրել է նա: 

Պապիկյանը տեսանյութում, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք ուղևորվում ենք բանակային կորպուսներից մեկը, դա պայմանավորված է նրանով, որ մեկնաբանություններում կան արդեն հետաքրքրություններ և մեզ հուշող ուղղություններ, որոնք ծնողների, զինծառայողների, հարազատների կողմից են և Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիների։ Սա հաշվի առնելով ենք այսօր ընտրել ուղղությունը, և քանի որ նախկինում մեր աշխատանքը չի լուսաբանվել, մենք նաև կարևորելով ձեր հետաքրքրությունը, ու նաև շնորհակալ լինելով, որ դուք հետևում եք մեզ, որոշել ենք այսուհետ մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային։

Իհարկե կլինեն փակ մասեր, որը գաղտնիությամբ է պայմանավորված, բայց այն հատվածները, որտեղ հնարավոր է ի ցույց դնել մեր աշխատանքը, մենք ի ցույց կդնենք»։