Համաշխարհային բանկը հորդորում է իրականացնել անապահով խավին միտված սոցիալական բարեփոխումներ` աղքատության և գործազրկության աճի համատեքստում: Այս մասին ապրիլի 23-ին Համաշխարհային բանկը հայտարարել է Բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գարնանային հանդիպումների շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից, առաջիկա տարում Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանների երկրներին սպասվում է դանդաղ տնտեսական ապաքինում համաշխարհային ճգնաժամից, և ֆինանսական սղության խնդիրներ ունեցող երկրների սոցիալական ծախսերը պետք է թիրախային լինեն` ուղղված խիստ կարիքավոր և խոցելի խմբերին: