2009թ. առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով փոխանվել է 446,7 միլիոն դոլար գումար, ինչը 32 տոկոսով պակաս է 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հրապարակել է հունիս ամսվա տեղեկագիրը, ըստ որի՝ տրասնֆերտների քանակը նվազել է 221,9 միլիոն դոլարով:
Հայաստանից բանկային համակարգի միջոցով դեպի դուրս է փոխանցվել 81,1 միլիոն դոլար, ինչը 28,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ: 2008թ.-ին փոխանցվել էր 112,7 միլիոն դոլար:
Ի դեպ, Հայաստան եկած գումարների մեջ առաջնությունը պատկանում է Ռուսաստանին, որտեղից փոխանցվել է 307,2 միլիոն դոլարը: Ռուսաստանին բաժին է հասել տրանսֆերտների 84 տոկոսը:



















