Սանկտ Պետերբուրգում փողոցային վիճաբանության ժամանակ վնասվածք է ստացել «Ազգային անվտանգության գործակալը» սերիալում նկարահանված դերասան Անդրեյ Զիբրովը։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ի գիշերը։ Դերասանը փորձել է երկու խուլիգաններից պաշտպանել կնոջը։ Չարագործներից մեկը կրակել է Զիբրովի գլխին։ Դերասանն աչքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Բացի սերիալներից, Զիբրովը խաղացել է նաեւ կինոյում։ 1997 թ-ից. նա աշխատում է Լենսովետի անվան թատրոնում։