Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Սեւանա լճից ջրառի ծավալներն ավելացնելու վերաբերյալ նախագիծ: Ինչպես հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսությունների կառավարման պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, «Սեւանա լճի մասին» օրենքի փոփոխությունները ենթադրում են մինչեւ 2019թ տարեկան 170մլն խմ ջրառը առավելագույնս հասցնել 240 մլն խմ-ի: Ոռոգման ջրի մեծ կարիք ունի հատկապե Արարատյան դաշտավայրի կենտրոնական հատվածը՝ 29 բնակավայրեր ու Էջմիածին-Արմավիր-Մասիս եռանկյունը:

Հինգ տարվա ընթացքում Հայաստանում կավարտվեն Վեդիի, Եղվարդի, Խափսի ու Մաստարայի ջրամբարների կառուցում, ինչը կհանգեցնի ոռոգման սեզոնին ջրի հարկավոր քանակության ակումուլյացիային:

Բացի այդ, կվերանորոգվեն Սեւան-Հրազդան ՀԷԿ-ի կասկադի ջրանցքները: Դա կհանգեցնի ջրիկորստի նվազեցմանը, որոնք կազմում են 18-20 տոկոս՝ 7 տոկոս նորմատիվի պարագայում:

Լուծում պահանջող երկրորդ խնդիրը արտեզյան ջրերի օգտագործման օպտիմիզացիան է: