ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը (ՄԻՀԳՀՎ) դատապարտել է ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ պաղեստինամետ Palestine Action շարժումն ահաբեկչական խմբավորում ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրկի գրասենյակի հայտարարության մեջ։

«[Որոշումը] խոսքի, հավաքների և միավորումների ազատության իրավունքների, ինչպես նաև հանրային կյանքին մասնակցելու իրավունքի անհամաչափ և ոչ նպատակահարմար սահմանափակում է», - նշվել է Reuters գործակալության մեջբերած հայտարարության մեջ։

Թյուրկը նաև մատնանշել է «ահաբեկչություն» տերմինի՝ քաղաքական նպատակներով չափազանց լայն կիրառման անթույլատրելիությունը։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Palestine Action ցանցը ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Շարժումը տեղակայված է Մեծ Բրիտանիայում։ 2025 թվականի ամռանը բրիտանական իշխանությունները ևս կազմակերպությունը ճանաչել էին արգելված։ Արգելքի ուժի մեջ մտնելուց հետո դրա աջակցության ցույցերի ժամանակ ամբողջ երկրում բերման է ենթարկվել ավելի քան 3 հազար մարդ, որոնցից ավելի քան 700-ի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել։ Palestine Action-ը շարունակում է բողոքարկել արգելքը դատարանում։