ՓԲԸ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» (Հայաստանի երկաթգծի օպերատոր. ծան. NEWS.am) մտադրված ապահովում էր Ուկրաինայի, Լեհաստանի եւ Թուրքիայի ուղղություններով բեռնափոխադրումները ։ Այս մասին, հայտնել է ՀԿԵԳ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլլինը։
Ըստ նրա, առաջնային կապը Եվրոպայի հետ ընկերությունը մտադիր է ապահովել լաստանավային հաղորդակցության հաշվին (Վրաստանով)։ Նա նշել է, որ Թուրքիայի ուղղությամբ երթուղու հարցի լուծումը տրանսպորտային միջանցքով «Եվրոպա-Հարավ» անմիջական հաղորդակցության հնարավորություն կտա։
Շայդուլինը նշել է, որ մոտ ժամանակներս, ՀԿԵԳ-ի առջեւ Ուկրաինա մուտք ապահովելու խնդիր է դրված։ Հաջորդ խնդիրը Հայաստանից Լեհաստան բեռնափոխադրման ապահովումն է։
Խոսելով Թուրքիայի ուղղության շուրջ Շայդուլինը նշել է, որ առաջին քայլը այս ուղղությամբ կլինի միջազգային լոգիստական կենտրոնի ստեղծումը Ախուրյանում։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բեռնափոխադրումների ապահովման հարցը նա չի բացառել։ «Թուրքիայի ուղղությամբ երթուղու բացումը կլինի հիմնական հարցերից մեկը։ Կարծում ենք, որ բեռնափոխադրումներից հետո կլուծվի ուղեւորատար երթուղու հարցը, այդ թվում՝ թուրքական հանգստյան գոտիների ուղղությամբ»,- ընդգծել է նա։



























