«Արմավիա» ավիաընկերությունը ավելացնում է Հայաստանից Եվրոպա թռիչքների հաճախականությունը,- հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Այսպիսով՝ օգոստոսի 15-ից Երևան-Ցյուրիխ-Երևան չվերթը կիրականացվի շաբաթը 3 անգամ. երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ Երևան-Հռոմ-Երևան չվերթը օգոստոսի 16-ից՝ շաբաթը 2 անգամ. չորեքշաբթի ու կիրակի օրերին։