Ռուսաստանից Հայաստան գազ չի մտնում արդեն մեկ շաբաթ, որի պատճառը Վրաստանի Կազբեկի շրջանի լեռներում տեղի ունեցած սողանքն է, որը վնասել է գազատարը: Թեեւ վրացական կողմը խոստացել էր, որ գազատարի վերականգնման աշխատանքները կավարտվեն մայիսի 1-ին, սակայն մինչ օրս գազատարը չի գործում:

Այս կապակցությամբ «Հայռուսգազարդի»-ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ռուսաստանից Հայաստան գազ դեռեւս մուտք չի գործում, սակայն ներքին պահանջարկը բավարարվում է անխափան, առանց սահմանափակումների` պահեստավորված պաշարների հաշվին»:

Հարցին, թե երբ, ի վերջո, ռուսական գազը կհասնի Հայաստան, նա պատասխանեց. « Մեր դիսպետչերներն աշխատանքային խոսակցություն են ունեցել վերանորոգումն իրականացնողների հետ եւ տեղեկացել, որ վերականգնման աշխատանքները շարունակվում են: Վերականգնման ավարտի հստակ ժամկետներ դեռ չկան»: